Գո՞հ եք Արայիկ Հարությունյանի աշխատանքից

Արայիկ Հարությունյանը ծնվել է 1979 թվականի սեպտեմբերի 2-ին Երևանում: 1986-1996 թվականներին սովորել է Երևանի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցում։

1996-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում՝ 2001 թվականին ստանալով արաբագիտության բակալավրի, իսկ 2003 թվականին՝ արաբագիտության մագիստրոսի աստիճան։

1998-1999 թվականներին սովորել է Դամասկոսի «Արաբերենն արտասահմանցինրի համար» ինստիտուտում:

2007 թվականին ավարտել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան («Թուրք-սիրիական հարաբերությունները 1980 թվականներին — 21-րդ դարի սկզբին»)։ Գիտական 6 հոդվածի հեղինակ է:

2007 թվականից դասախոսում է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում, «Արաբագիտության արդի հիմնախնդիրներ» մագիստրոսական ծրագրի ղեկավարն է:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Գո՞հ եք Արայիկ Հարությունյանի աշխատանքից
error: Content is protected !!