Գիտեք ինչո՞ւ չարեցին, որովհետև չեն ուզում գազի գնի համար բանակցելիս խնդրողի դերում լինել

Արթուր Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ Ինձ թող ներեն իմ ընկերները: Խնդում եմ մի նեղացեք, բայց ես այսօր արթնացել եմ փայլուն տրամադրությամբ: Տրամադրությանս պատճառը ՄԻԵԴԻ երեկվա որոշումն է, որով նրանք հրաժարվեցին միջամտել Հայաստանում տեղի ունեցող սահմանադրական ճգնաժամին: Նրանք պարտավոր էին դա անել, որովհետև մարդու իրավունքնե՜ր… օրենքի գերակայությու՜ն… զսպումներ և հակակշիռներ… Եվրոպական արժեքների ընտանիք… և այլն… և այլն… և այլն…

Պարտավոր էին, բայց չարեցին: Գիտեք ինչո՞ւ չարեցին, որովհետև չեն ուզում գազի գնի համար բանակցելիս խնդրողի դերում լինել: Իրենք ուզում են, որ ողջ Եվրամիության գազի մոտ կեսը մատակարարող Գազպրոմը կորցնի շուկայի մեծ մասը, ստիպված դառնա մի քանի տասնյակ մատակարարներից մեկը: Դա անելու միակ ձևը երկու գազամուղ քաշելն է՝ մեկը Իսրայելի ափամերձ տարածքում գտնվող Լևիաթան հանքավայրից, մյուսը Կասպից ծովի հանքավայրերից: Ներկա պահին մի դեպքում Լիբիայի տարածքային ջրերն են խանգարում, մյուս դեպքում՝ Թալիշում տեղակայված հայկական զինուժը: Ու չկա Եվրոպայում դատավոր, ով կուզենա կանգնել էս ծրագրերի իրականացման ճանապարհին: Փաշինյանը կարող է ոչ միայն հեռացնել Հրայր Թովմասյանին, այլ նաև հրահանգել աղանդավորներին ուտել Թովմասյանին Հ1-ի ուղիղ եթերում ու եվրոպական կառույցները կշարունակեն համառորեն դրա մեջ ոչ մի վատ բան չտեսնել:

Այստեղ հարց է առաջանում՝ բա ռուսները՞… Մի փոքր ավելի գիտակից մեկը կարող է հետաքրքրվել՝ ինչո՞ւ է Ռուսաստանը Լիբիայում զինում Թուրքերի դեմ պայքարող Խաֆթարին, բայց նույնը չի անում Հայաստանում:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Գիտեք ինչո՞ւ չարեցին, որովհետև չեն ուզում գազի գնի համար բանակցելիս խնդրողի դերում լինել
error: Content is protected !!