Գանձապահ կինը փախավ բանկից 380 հազար դոլարով, բայց նրան մատնեցն սեփական երեխաները..

meknabanir.com-ը  գրում է. Գանձապահ կինը փախավ բանկից 380 հազար դոլարով, բայց հեռու փախչել նրան չհաջողվեց.. Ժամանակակից աշխարհում փող ունենալու մոլուցքը շատերին է համակել։ Ամեն երկրորդը երազում է հարուստ լինել։ Կան մարդիկ ովքեր ինքնուրույն վաստակում են, իսկ որոշ մարդիկ փորձում են յուրացնել ուրիշի փողերը։ 2019-ին բաշկիրական Սալավաթ քաղաքում տեղի ունեցած իրադարձությունը ցնցեց ողջ աշխարհը: Պատմության հերոսուհին տեղական բանկի 36-ամյա աշխատակիցուհին էր:

Այդ չա րաբաստիկ մայիսի 27-ը գլխիվայր շրջեց Լուիզա Խայրուլինայի կյանքը: Առավոտը սկսվեց սովորականի պես։ Գանձապահը աշխատանքի եկավ սովորականից շուտ և մինչև ժամը 10-ը, երբ բանկի դռները բացվեցին այցելուների համար, նա այլևս այնտեղ չէր: Գործընկերների խոսքով ՝ նա թւոյլտվություն էր վերցրել ՝ երեխային հի վանդանոց տեղափոխելու համար։

Երեկոյան արդեն ողջ բաժանմունքը ոտքի հանվեց։ Բանկից բացակայում էր 380 հազար դոլարին համարժեք գումարը: Ինչ-որ հրաշքով նրան հաջողվել էր բանկից դուրս բերել այդքան մեծ գումար։ Լուիզան շուրջ հինգ տարի աշխատում էր բանկում։ Այս ընթացքում նա կարողացավ ստանալ ավագ գանձապահի պաշտոնը և վստահություն վաստակել գործընկերների շրջանում:

Երբ երեկոյան բոլորը սկսեցին փնտրել կնոջը, հուսահատված խոստովանեցին, որ նրա հեռախոսն անջատված է, և տունը դատարկ է, տերերը արագ լքել էին տունը։ Անմիջապես հետախուզում հայտարարվեց։ Իրավապահները ենթադրում էին, որ ընտանիքը լքել է երկիրը։ Երեխաները նախօրեին իրենց հասակակաիցներին ասել էին, որ շուտով մեկնելու են հեռավոր երկիր։ Կնոջ հայրը ամեն ինչի մեջ մեղադրում էր Լուիզայի ամուսնուն: Նա հավաստիացրեց, որ նա խաղամոլ է, ով ընտանիքը պարտքերի մեջ է ներքաշել: Մեկ ամիս անց նրանք հայտնաբերվեցին։

Լուիզային բռնել էին Կազանի իր տնից 500 կմ հեռավորության վրա: Ձերբակալության պահին նրանք գտնվում էին վարձակալած բնակարանում, որտեղ բնակություն էին հաստատել ընդամենը մի քանի օր առաջ: Կա վարկած, որ նրանց հաջողվել է հայտնաբերել դուստրերից մեկի անզգուշության պատճառով։ Նա զանգահարել էր պապիկին, որի հեռախոսը գաղտնալսվում էր: Բայց ավելի ուշ պարզ դարձավ, որ նրանց մասին ոստիկանությանը հայտնել էր վարձով բնակարանի տերը։

Նրանց դեռ հաջողվել է բռնել կնոջը, բայց գումարը՝ ոչ։ ոչ մի տեղ գումար չ գտել: Հարցաքննությունների ժամանակ կինը չի բացատրել, թե որտեղ է փողը, և նա չի նշել նաև թե ինչն է նրան դրդել նման քայլի գնալ։ Նա միայն մասամբ է հաստատել ամուսնու պարտքերի մասին հոր վարկածը: Նրան դատապարտեցին, իսկ ամուսինը մնաց ազատության մեջ։

Այս պատմությունը մեծ արձագանք առաջացրեց տեղի բնակչության շրջանում: Այն ակտիվորեն քննարկվում էր սոցիալական ցանցերում: Բայց հարկ է նշել, որ այստեղ կարծիքները բաժանվեցին երկու բևեռների, ոմանք խստորեն դատապարտում էին նրա արարքը, բայց կային նաև նրան աջակցողներ:

Նյութը հրապարկման պատրաստեց meknabanir.com

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Գանձապահ կինը փախավ բանկից 380 հազար դոլարով, բայց նրան մատնեցն սեփական երեխաները..
error: Content is protected !!