Բերեք մի օր էլ ասենք՝ բերենք էս Օպերան էլ քանդեք, ինչ կա քանդեք, քանի որ սեփականատերերը առել են․ Արամո

Հայտնի Երգիչ Արամոն դեմ է Կենտրոնի նախկին բնակիչների համար գույքահարկը բարձրացնելու նոր որոշմանը։ Ասում է, թե օրենքն ընդունելուց առաջ որևոցէ հանրային քննարկում կատարվե՞ց, չափե՞լ են օրենքի սոցիալական արդյունքները։ ԻնչպեՍ նաև այն, որ կենտրոնում դեռ բնակվում են ԽՍՀՄ ժամանակ իրենց բնակարանները ստացած երաժիշտներ նկարիչներ, արվեստագետներ։

Բողոքում է նաև պատմամշակութային շենքերի հանդեպ նոր իշխանությունների քաղաքականությունից։ Երգիչ Արամոն ցավով հակադարձում է Արթուր Մեսչյանին և ասում․ «Քան դե՛ք, ինչ ասեմ․․ բերեք մի օր էլ ասենք՝ բերենք էս Օպերան էլ քան դեք, ինչ կա քանդեք, քանի որ սեփականատերերը առել են։ Էրևանում, էսօր հարյուր տարվա շենք չի մնացել, հետո ասում եք՝ 2 հազար 700 տարեկա՜ն Երևանը՝ մեր սիրելի մայրաքաղաքը, Նայեմ ուր եք հասնելու․․Երևանը մարդիկ են, մարդու տեսակ է, ապրելու Ձև ․․․ Երևանը սիրելու համար պիտի լինես ազնիվ , մաքուր, առաքինի։

Ստեղծագործող, արարիչ լինես․․․ քո գործունեության մեջ․ կոշկակար լինելով, ակադեմիկոս, լինելով, բանվոր․․․ այ, դրա մեջ է Երևանը, Երևան քաղաքում սերը պակասել է, առաջ երևանուՄ կոշկակարն ուրախ, զվարթ գնացել է, իր կոշիկն է վերանորոգել, ասել՝ գնամ, էրևանցի Հակոբի կոշիկը չսարքե՞մ, բա էդ մարդը պիտի թատրոն գնա»։

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Բերեք մի օր էլ ասենք՝ բերենք էս Օպերան էլ քանդեք, ինչ կա քանդեք, քանի որ սեփականատերերը առել են․ Արամո
error: Content is protected !!