Բացեցի հարևանուհուս տան դուռն ու միանգամից հասկացա, թե ինչու է ամուսինը որոշել հեռանալ նրանից

meknabanir.com-ը գրում է. Մեր շենքում մենք ճանաչում ենք բոլոր հարևաններին, ոմանց ավելի մոտիկից, ոմանց էլ երբեմն ողջունում ենք: Մեր դիմացի բնակարանում մի երիտասարդ ընտանիք է ապրում։ հարևան: Վերջերս են ամուսնացել: Նրանք դեռ երեխաներ չունեն, բայց փոքրիկ շուն ունեն:

Մի օր նա ինձ հրավիրեց թեյ խմելու և զրուցելու: Նա բացատրեց, որ տխուր է և միայնակ: Ես նրան չմերժեցի, խոհանոցից թխվածքաբլիթներ վերցրի և գնացի։ Անկեղծ ասած առաջին իսկ պահից ցանկացա լքել այդ բնակարանը, այդքան կեղտոտ բնակարան ես դեռ չէի տեսել, հատակին հավանաբար մի քանի օրվա աղբ կար, գորգի վրա մազեր կային, բնակարանից շատ տհաճ հոտ էր գալիս։ Նա ինձ կանչեց խոհանոց, չլվացված ափսեների մի ողջ կույտ կար լվացարանի մեջ, պատուհանագոգին մի մոխրաման էր, որը լցված էր ծխախոտի մնացորդներով, մի խոսքով սար սափելի պատկեր էր։ Նա ինձ ցույց տվեց աթոռը և նշան արեց նստելու, ես նկատեցի աթոռի եզրին ճաշի մնացորդներ և զ զվանք ապրեցի։ Նա երևի իմ հայացքից զգաց, ու հատակից վերցնելով կեղտոտ մի շոր մաքրեց աթոռը։ Ես մի կերպ տեղավորվեցի։

Նա ասաց ինձ, որ ամուսինը պատրաստվում է լքել իրեն, քանի որ նա լավ կին չէ։ Ես մի երկու խորհուրդ տվեցի, խոսեցի նրա հետ և գնացի տուն: Ես ամբողջ երեկո մտածում էի նրա մասին: Միգուցե նա լավ ընկերուհի կարող է լինել, բայց որպես տնտեսուհի՝ ոչ։ Ես խղճացի նրան որպես կին, բայց և խղճացի նրա ամուսնուն, որին բաժին է հասել այդպիսի կին։ Մեկ շաբթ հետո նա հանդիպեց ինձ շքամուտքում և ասաց, որ հղի է։ Ես շնորհավորեցի, բայց մտքումս խղճացի նրա երեխային։ Կամ գուցե սխալվու՞մ եմ։

Նյութը հրապարակման պատրաստեց meknabanir.com

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Բացեցի հարևանուհուս տան դուռն ու միանգամից հասկացա, թե ինչու է ամուսինը որոշել հեռանալ նրանից
error: Content is protected !!