Բարի լույս իմ Տեր, Թող առավոտս Քեզանով սկսվի, աղոթք, որով պետք է սկսվի ամեն առավոտը

Բարի լույս իմ Տեր, Թող առավոտս Քեզանով սկսվի: Բարի լույս Հիսուս. Օրը թող բացվի,արևը’փայլի: Առավոտը այս թող հատուկ լինի, Քո իսկ ստեղծած արարածներին թող այն պարգևի Զուտ խաղաղություն և հանգստություն:

Nare - DANCE! - Armenia 🇦🇲 - Official Music Video - Junior Eurovision 2022

Առավոտը այս թող բացվի հույսով, Ապաշխարության քաղցր արց ունքով: Առավոտը այս թող որ սկիզբ լինի Շատ հոգիների վերածնունդի, Թող առավոտը բացվի մեր հոգում ու չանհետանա,

Այս առավոտը թող որ մեր հոգում Հասու օր դառնա :Թող որդիները լույս Առավոտի Կանգնեն աներեր, Հավատքով ահա աղոթում եմ Քեզ’առավոտվա Տեր։

Բարերար և բազումողորմ Աստված, ամբողջ սրտով ծնկի եկած աղաչում ենք ու Քո գթությունն ենք խնդրում։ Ինչպես Քո ծառաներին խոստացար՝ ասելով. «Ամեն ինչ, որ աղոթք անելով խնդրեք և հավատաք,

թե կստանաք, կտրվի ձեզ»․այս պահին Քեզ հավատացողներիս խնդրանքները իրենց բարի կատարմանը հասցրու, որովհետև մեր հույսը Քո վրա ենք դրել։

Քո առատ ողորմությամբ մխիթարի՛ր մեզ և առաջնորդելով հասցրու երկնքի անպատմելի արքայությանը, որպեսզի Ամենասուրբ Երրորդությունդ փառավորվի և պատվի արժանանա, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից։ Ամեն։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Բարի լույս իմ Տեր, Թող առավոտս Քեզանով սկսվի, աղոթք, որով պետք է սկսվի ամեն առավոտը
error: Content is protected !!