Արթուր Քարամյանը փրկել է 600 զինծառայողի կյանք, փառք մեր հերոս տղաներին

Փոխգնդապետ Արթուր Քարամյանի գործողությունների շնորհիվ շրջափակումից դուրս է բերվել 600 զինծառայող
ՊԲ-ն ներկայացնում է նորօրյա հերոսների սխրանքները:Նորօրյա մեր հերոսամարտի աչքի ընկնող ներկայացուցիչներից է փոխգնդապետ Արթուր Մարտիկի Քարամյանը: Վերջինիս ղեկավարությամբ իրականացված գործողությունների շնորհիվ ոչնչացվել է հակառակորդի 3 և առգրավվել 3 տանկ, թշ նամական կողմն ունեցել է մարդկային լուրջ կորուստներ: Քաջարի փոխգնդապետը նաև կարողացել է արագ կողմնորոշվել մար տական բարդ իրավիճակում և գրագետ ու սառնասիրտ գործողությունների շնորհիվ շրջափակումից հանել թվով 600 զինծառայողի:

Շարքային Սուրեն Արիկի Գաբրիելյանը խոցել է թշ նամական 4 միավոր ՀՄՄ-2, 2 միավոր ՀՄՄ-3 և 2 տանկ: 6 միավոր հակառակորդի տանկ էլ ոչնչացրել է լեյտենանտ Տիգրան Կարենի Պետրոսյանը:

Հակառակորդի համար իսկական պատուհաս է դարձել ՊԲ զինծառայող, փոխգնդապետ Ռյուրիկ Օլեգովիչ Սեմյոնովը: Քաջարի զի նվորականը ոչնչացրել է զինամթերքով բեռնված 2 թշնամական «Կամազ», 1 ՊԶՄ, հակատա նկային 2 դասակ, 3 տանկ, 8 հետևակի մարտական մեքենա, 1 հր ետանային «ՏՌ» կայանք, 2 ավտոտեխնիկա:

Հակառակորդի 3 տանկ է ոչնչացրել շարքային Մարտին Վարդգեսի Բաբախանյանը, ու ևս 2 տանկ՝ սերժանտ Կարապետ Սեյրանի Հարությունյանը:

Փառք մեր հերոս տղաներին:Նրանց կատարածը հավերժ կմնա մեր ժողովրդի հերոսական տարեգրության էջերում և նրանց օրինակով կդաստիարակվեն սերունդներ:

Աղբյուր

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Արթուր Քարամյանը փրկել է 600 զինծառայողի կյանք, փառք մեր հերոս տղաներին
error: Content is protected !!