Արայիկ Հարությունյանը հայտարարություն է արել

Սիրելի ՛ հայրենակիցներ Որոշում եմ կայացրել Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար ԱՀ Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Արարատ Միքայելի Մելքումյանին շնորհել «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:

Արարատ Մելքումյանի՝ զինվորականի օրինակելի կերպարը բացահայտվել է դեռևս Արցախյան առաջին պատերազմի, ապա և պրոֆեսիոնալ ծառայության ընթացքում: 2016թ.-ի քառօրյա պա տե րազմի օրերին նրա անձնուրաց գործողությունները Հայրենիքը բարձր էր գնահատել՝ արժանացնելով «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի:

Իսկ այն, ինչ արեց պահ եստազո րի գնդապետն արդեն սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ողջ ընթացքում, ոչ միայն պահի սխրագործություն էր, այլև դաս սերունդներին՝ երբեք չհանձնվել: Մենք մեր մեջքն ուղղելու ժամանակ ունենք…
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան

Ավելի վաղ Արայիկ Հարությունյանն ասել է․ Այն բոլոր ուժերը, ովքեր այսօր կասկածի տակ են դնում Հայաստանի իշխանության, մանավանդ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քայլերը ղարաբաղյան խնդրի շուրջ, համարելով պարտվողական և դավադիր, դավադիր ուժեր են։ Ինչ վերաբերում է դավադիր ուժերին, ապա այն բոլոր ուժերը, որոնք այսօր կասկածի տակ են դնում Հայաստանի իշխանության, մանավանդ վարչապետի քայլերը՝ կապված ղարաբաղյան խնդրի հետ՝ համարելով դրանք պարտվողական, դավադիր ուժեր են: Նրանք, որոնք ապակողմնորոշում են հանրությանը, թե իշխանությունները ծախում են կամ հանձնում են, դավադիր ուժեր են: Կարող են տարբեր կերպ մտածել, բայց շեղել հասարակությանը, անհիմն մեղադրել այն քայլերում, որոնք չենք կատարվել, կարելի է համարել դավադրություն։ Եթե դու անհիմն մեղադրում ես՝ չունենալով ինֆորմացիա, հակառակը՝ հակառակորդի ջրաղացին ջուր լցնելով, հասարակությանը պառակտելով, դավադիր քայլ է և հավասազոր է դավաճանության»,-նշել է Ա. Հարությունյանը:


Աղբյուր

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Արայիկ Հարությունյանը հայտարարություն է արել
error: Content is protected !!