Աստվա՛ծ, մեր Տե՛ր Հիսուս պահպանի՛ր քո զավակներին, որ մարտնչում են սահմաններում, փրկիր նրանց

Սահմանին հիմա լարված իրավիճակ է, եկեք աղոթք հղենք առ Աստված որ պաշտպանի ազգը մեր հայոց և մեր զինվորներին, եկեք այսօր անընդհատ աղոթենք, քանզի մեր հույսը Աստվածն է … Խաղաղության ու հաղթանակի Աստվա՛ծ, մեր Տե՛ր Հիսուս: Պահպանի՛ր քո զավակներին, որ մարտնչում են սահմաններում հանուն մեր ազգի, հանուն մեր հայրենիքի և հանուն Քո Սուրբ անվան:Փրկի՛ր նրանց թշնամու բոլոր հարձակումներից, խափանի՛ր չարի ամեն ծրագիր:


Եղի՛ր մեր զինվորների կողքին, քո աստվածային զորությամբ խաղաղություն հաստատի՛ր մեր երկրում: Ու թող բոլոր զինվորների մայրերը ցնծան իրենց զավակների հաղթական վերադարձով:

Կյանքի աղբյուր, խաղաղության պարգևիչ և Քո ծառաների զորացուցիչ, խաղաղ կյանք պարգևիր հայրենի մեր երկիրն

ու զորացրու թշնամիների դեմ պատերազմույմ ի փառս Քո սուրբ անվան։

ՏԵ՛Ր ԻՄ, զավակներդ այսօր կանգնած են մեր երկրի պաշտպանության համար: Նրանք վրեժ ունեն լուծելու նրանք՛ իրենց հայրերի, պապերի փոխարեն, որոնք արձակեցին իրենց շղթայակապ ու անպարագիծ երազները և անդադրում ու անշեջ հուշերի միջոցով, ժառանգեցին իրենց սերն ու կարոտը հայրենիքի սահմանների նկատմամբ…

Ով, ամենակարող, ամենաբարեգութ Տեր, ամեն օր լսում ես նրանց մայրերի աղոթքը, ու տեսնում, թե ինչպես են նրանք մայրական կաթի ու արցունքների միջով հավատ ու սեր փոխանցում իրենց զավակներին..Ողորմիր նրանց…

Տեր հավիտյանս հավիտենից Ա Մ ԵՆ

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Աստվա՛ծ, մեր Տե՛ր Հիսուս պահպանի՛ր քո զավակներին, որ մարտնչում են սահմաններում, փրկիր նրանց
error: Content is protected !!