Աստվա՛ծ իմ, ես հավատում եմ Քո օգնությանն ու օրհնությանը, հաջողություն տուր ինձ՝

Այս աղոթքի այս բառերը օգնում են իրագործել նպատակներն ու հաջողությամբ ավարտել ձեռնարկած գերծը:Աղոթքի ազդեցությունը և Ձեր ջանքերը կնպաստեն,որ հաջողությամբ հասնեք նպատակին: «Աստվա՛ծ իմ,Քո տնորինության տակ է իմ ողջ կյանքը, և ես հավատում եմ Քո օգնությանն ու օրհնությանը: Հաջողություն տուր ինձ՝Աստծո ծառայիս(անունը):Խնդրում եմ երկնքի արքային հպվել իմ ճակատագրին և այն ուղղորդել հաջողության ճանապարհով,որպեսզի իմ կյանքը գերագույն իմաստ ձեռք բերի,որ գործերս միշտ հաջողությամբ պսակվեն,որ խոչընդոտների չհանդիպեմ: ԱՄԵՆ»

Ո՜վ գթած Հայր, բարեխնամ արարիչ բոլոր արարածների, ընդունի՛ր քեզ ծառայողներիս այս պաղատանքը երեկոյան այս ժամին, դու, որ առատորեն քո բարի պարգեւներն ես տալիս բոլորին:


Ողորմի՛ր Տե՜ր, ամբողջ աշխարհին եւ մանավանդ քո Սուրբ Եկեղեցուն.- հիվանդներին, վշտահարներին, ճամփորդներին, նավորդներին, խոստովանողներին, ապաշխարողներին եւ հանգուցյալ հոգիներին, որովհետեւ դու, ամենակա՜լ Տեր, գիտես մեր պետքերն ու կարիքները` մեր խնդրածից եւ գիտցածից էլ ավելի: Որդուդ եւ ամենասուրբ Հոգուդ հետ միասին քե՛զ վայելում են փառքը, իշխանությունն ու պատիւը, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից:
Ամեն:

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Աստվա՛ծ իմ, ես հավատում եմ Քո օգնությանն ու օրհնությանը, հաջողություն տուր ինձ՝
error: Content is protected !!