«Աշխարհի միակ հայը, որ չի տեսնում, բայց ելել է Արարատի գագաթը». Սեյրան Գրիգորյանը՝ Արտակ Բեգլարյանի մասին

Գրականագետ Սեյրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարդու ճակատագիրը։ 1995 թվականի ապրիլի 7-ն էր։ Ստեփանակերտցի մի երեխա, որի յոթ տարին նոր պիտի լրանար, խաղում էր իրենց բակում։ Պատերազմը մի տարի առաջ էր ավարտվել։ Հանկարծ չպայթած մի ական պայթեց, և տղան ստացավ դեմքի ծանր վիրավորում։ Շուտով պարզվեց, որ նա անդառնալորեն կորցրել է տեսողությունը…


Երեխային տեղափոխեցին Երևան։ Նա սովորեց տեսողության խան գարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցում, տիրապետեց բրայլյան գրին։ Ավարտեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, Լոնդոնի համալսարանական քոլեջը և ԱՄՆ Թաֆթսի համալսարանը։
Դեռ պատանի՝ այս պատմության հերոսը որոշել էր, որ կարող է և պետք է հաղթահարի ճակատագրի կողմից իրեն նետված մար տահրավերը։ Մասնագիտական կրթություն ստանալուց հետո նա ար յան կանչով վերադարձավ Ստեփանակերտ։ Դասավանդեց Արցախի պետական համալսարանում, պաշտպանեց թեկնածուական ատենախոսություն, աշխատեց պետական հաստատություններում։

Ամուսնացավ և ունեցավ չքնաղ դստրիկ։ Կյանքի բարձունքները հաղթահարած հերոսը 2013 թվականին բարձրացավ Արարատ լեռան գագաթը, որտեղ երկինք պարզեց Հայաստանի և Արցախի պետական դրոշները, ապա երգեց «Դլե յաման» երգը։ Նա աշխարհի միակ հայը, հավանաբար նաև միակ մարդն է, որ չի տեսնում, բայց ելել է Արարատի գագաթը։ «Արարատի գագաթին հասկացա, որ ինքս ինձ նետած մարտահրավերը հաղթահարված է»,- խոստովանել է այս վիպական հերոսը։
Նրա անուն-ազգանունն է Արտակ Բեգլարյան։ 2018թ. Արտակը ընտրվել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան և այսօր էլ ռմ բակոծությունների տակ կատարում է իր պարտականությունները, անում հետազոտություններ և հղում աշխարհին, հարցազրույցներ տալիս հայ և արտասահմանյան լրագրողներին»։

Աղբյուր

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

«Աշխարհի միակ հայը, որ չի տեսնում, բայց ելել է Արարատի գագաթը». Սեյրան Գրիգորյանը՝ Արտակ Բեգլարյանի մասին
error: Content is protected !!