Աշխարհահռչակ ՀԱՅ ԴԻՐԻԺՈՐ, ով ղեկավարել է 100-ից ավել նշանավոր նվագախմբեր և աշխարհին պատվով ներկայացրել ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ

Աշխարհահռչակ հայ դիրիժոր, կոմպոզիտոր Օհան Դուրյանը (Հովհաննես Խաչատուրյանը) ծնվել է 1922 թվականի սեպտեմբերի 8-ին Երուսաղեմում:Հայրը եղել է ատաղձագործ Խաչատուր Խաչատուրյանը, մայրը` արաբուհի: Սկզբնական կրթությունն ստացել է Իսրայելի Նազարեթ քաղաքի գերմանական գիշերօթիկ դպրոցում,

Nare - DANCE! - Armenia 🇦🇲 - Official Music Video - Junior Eurovision 2022

որտեղ սովորել է նաև ֆլեյտա նվագել, որից հետո ընդունվել է Երուսաղեմի միջնակարգ դպրոց: Հանրակրթական առարկաներին զուգընթաց, ստացել է հարմոնիայի, դաշնամուրի և երգեհոնի դասեր: 1939թ. ավարտել է միջնակարգ դպրոցը և մինչ 1941թ. մասնակցել երաժշտական անհատական դասընթացների:

1939-45թթ սովորել է Երուսաղեմի կոնսերվատորիայի Յոզոֆ Գրինտալի կոմպոզիցիայի և Ջորջ Սինգըրի դիրիժորական արվեստի բաժններում, որին զուգահեռ, սովորել է երգեհոն նվագել: 1946թ. մեկնել է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաք` երաժշտական կրթությունը շարունակելու նպատակով: Ավելի կատարելագործվելու համար, տեղափոխվել է Վիեննա, ապա` Փարիզ:

Փարիզում պարբերաբար ղեկավարել է տեղական նվագախմբերը: Բեթղեհեմում դասավանդել է անգլերեն, արաբերեն, երաժշտություն: Արաբերեն է դասավանդել Սբ. Հակոբյանց վանքի թարգմանչաց դպրոցում: Ստեղծել է Երուսաղեմի առաջին հայկական երգչախումբը, ղեկավարել Երուսաղեմի ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը:

1957թ. Վազգեն Առաջին Վեհափառը նրան հրավիրել է Հայաստան: 1957-60թթ եղել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, 1960-65թթ և 1972-74թթ՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: 1962-69թթ, իբրև հյուր-դիրիժոր,

հանդես է եկել Լայպցիգի Գևանդհաուզի նվագախմբի հետ, արդյունքում` 19 համերգ, որոնց ժամանակ չի գործածել ո’չ պարտիտուր, ո’չ դիրիժորական փայտիկ:Երկու անգամ նշանակվել է Գևանդհաուզի նվագախմբի ղեկավար: Այդ տարիներին բեմադրել է Ջ.Վերդիի «Դոն Կառլոս» և Ա.Բորոդինի «Իշխան Իգոր» օպերաները:

1967-74թթ և 1991-94թթ եղել է Հայաստանի հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր-գեղարվեստական ղեկավարը, 1971-72թթ և 1999-2002թթ՝ Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորը, 1987-90թթ՝ Ավինյոնի օպերային թատրոնի

երաժշտական ղեկավարն ու սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը: Ղեկավարել է աշխարհի ավելի քան 100, այդ թվում՝ Վիեննայի օպերայի և Բեռլինի ֆիլհարմոնիայի «Ֆոն Կարայան» նվագախմբերը:Եղել է հայ կոմպոզիտորների մի շարք սիմֆոնիկ գործերի առաջին մեկնաբանը: Նրա դիրիժորական անհատականությանը բնորոշ են եղել վառ տեմպերամենտը,

կատարման հուզականությունը, խտությունը, ստեղծագործական մտքի և մեկնաբանման ինքնատիպությունը: Գրել է «Ձոն Հայրենիքիս» (խոսք՝ Ա.Իսահակյանի, 1945թ.), 4 պաստորալ՝ կամերային նվագախմբի համար (1952-53թթ), օրատորիա՝ Կոմիտասի երկերի թեմաներով (1955թ.), «Կոմիտասական» 2 սիմֆոնիկ սյուիտ (1962թ., 1971թ.)

և այլ երկեր: 1991թ., մերժելով Գերմանիայի և Հարավային Աֆրիկայի նվագախմբերի գլխավոր դիրիժորի պաշտոնների առաջարկը, նորանկախ Հայաստանի նախագահի և մշակույթի նախարարության հրավերով, վերադարձել է Հայաստան:1998-2001թթ եղել է նաև Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը:

Այդ պաշտոնից նրան հեռացրել է մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանը: 2002թ. դիրիժորը մեկնել է Մոսկվա` ստանձնելով Մոսկվայի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարությունը: Ստացել է Ֆրանսիայի քաղաքացիություն, իսկ 2008թ. կրկին վերադարձել է հայրենիք և միացել ստեղծված քաղաքական ընդդիմադիր շարժմանը:

Համերգային ծրագրերում, եվրոպական դասական հեղինակներից բացի, ընդգրկել է նաև հայ կոմպոզիտորների՝ Ալեքսանդր Սպենդիարյանի, Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ալեքսանդր Աճեմյանի և ուրիշների սիմֆոնիկ գործերից: Նրա ղեկավարությամբ արտերկրում ելույթ են ունեցել բազմաթիվ հայ երաժիշտներ ու երգիչներ (Ժան Տեր-Մերկերյան, Լուիզա Պոզապալյան, Վահան Միրաքյան և ուրիշներ):

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Աշխարհահռչակ ՀԱՅ ԴԻՐԻԺՈՐ, ով ղեկավարել է 100-ից ավել նշանավոր նվագախմբեր և աշխարհին պատվով ներկայացրել ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ
error: Content is protected !!