Անվախ, համարձակ, բարի ու հոգատար․․ Արտակ Թովմասյանը անմահացավ, հանուն մեզ ու մեր լուսավոր ապագայի, հանգչիր խաղաղությամբ մեր հերոս

Անվախ, համարձակ, միևնույն ժամանակ շատ բարի ու հոգատար.. այսպիսին էր մեր Արտակը, 25 տարեկան երիտասարդ, ով ՀԵՐՈՍԱՑԱՎ՝ չխնայելով իր կյանքը հայրենիքի համար: Լինելով խելացի և հմուտ մասնագետ, ջոկի հրամանատար և ունենալով բազմաթիվ մեդալներ, նա անչափ համեստ էր ու սրտացավ.. Արտակն ավարտել էր գեղարվեստի ակադեմիան և իր կարիերան էր կերտում դիզայնի ոլորտում: Արդեն իսկ հասել էր հաջողությունների, աշխատում էր մեծ ճանաչում վայելող ընկերությունում:

Նա գնաց, որ մենք մնանք.. Նա զո հեց իրեն, որ մենք ապրենք ու միշտ պահենք իրեն մեր սրտերում, մեր հիշողություններում, մեր աչքերում: Հավերժ Փա՛ռք քեզ, մեր ՀԵՐՈ՛Ս… Մենք անպարտ ենք, քանզի ունենք քեզ ու քո նման քաջարի մարտիկներ:

Դու միշտ կլինես մեր կողքին, մեր սրտերում.. Հավերժ փառք ու խոհարհում քեզ, մեր անվախ հերոս..

Աղբյուր

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Անվախ, համարձակ, բարի ու հոգատար․․ Արտակ Թովմասյանը անմահացավ, հանուն մեզ ու մեր լուսավոր ապագայի, հանգչիր խաղաղությամբ մեր հերոս
error: Content is protected !!