Այս մածունով խմորն իսկապես փր կություն է տնական թխվածք պատրաստելու համար․ Փորձեք չեք փոշմանի

Մածունով այս խմորը կգերազանցի ձեր բոլոր ակնկալիքները: Դրանից պատրաստվածը ստացվում է թեթև, օդային ու երկար ժամանակ պահպանում է թարմությունը: Միջուկը կարող է լինել ցանկացած՝ շոգեխաշած կաղամբ, եփած աղացած միս, ջեմ: Ամեն ինչ կախված է ձեր ճաշակից: Անհրաժեշտ բաղադրիչներ. մածուն՝ 500մլ, ալյուր՝ 800գ, ձու՝ 1 հատ, ձեթ՝ 50մլ,

Nare - DANCE! - Armenia 🇦🇲 - Official Music Video - Junior Eurovision 2022

կարագ՝ 40գ, շաքարավազ՝ 2ճ.գ., աղ՝ 1թ.գ.սոդա՝ 1թ.գ. Ինչպես պատրաստել խմորը. Խորը տարայի մեջ միացնել մածունը, ձուն, աղը, շաքարավազը,սոդան և խառնել՝ մինչ համասեռ զանգված կստացվի: Թողնել 5 րոպե, որ զանգվածի մակերեսին պղպջակներ առաջանան: Այնուհետև լցնել ձեթը: Առանձին տարայի մեջ խառնել ալյուրն ու կարագը, հետո այստեղ ավելացնել մածունով խառնուրդը:

Անհրաժեշտության դեպքում էլի ալյուր ավելացնել: Տեղափոխել ալյուրոտ սեղանին և հունցել այնքան ժամանակ, մինչ խմորը կդառնա փափուկ, էլաստիկ և չի կպնի ձեռքերին: Ծածկել խմորը սրբիչով և թողնել 30 րոպե: Խմորը պատրաստ է: Մնում է անցնել թխելուն: Այս խմորը հարմար է պիցցայի, կարկանդակների, պիրոգների համար:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Այս մածունով խմորն իսկապես փր կություն է տնական թխվածք պատրաստելու համար․ Փորձեք չեք փոշմանի
error: Content is protected !!