Այսօրվանից գազի գինը կթանկանա.Սահմանվել են սպառողներին վաճառվող բնական գազի նոր սակագները

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը 2022 թվականի մարտի 1-ին «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագները սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի

2020 թվականի հունիսի 19-ի N 221-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում է ստորագրել:Որոշման մեջ նշվում է.«Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը, 21-րդ, 22-րդ հոդվածները, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37‑րդ հոդվածը,

«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի N 359-Ն որոշումը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 1118-Ն,

N 1122‑Ն որոշումները, ինչպես նաև «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2022 թվականի հունվարի 13-ի հայտը, 2022 թվականի փետրվարի 16-ի N 01/16/445-2022 և փետրվարի 17-ի N 01/34/451-2022 գրությունները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 1122-Ն որոշման համաձայն սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը՝ տարեկան՝

ա. մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ 100000 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,բ. 600 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ 143700 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,2) գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի`

ա. յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման բանաձևը՝ նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝PՋ = 233,9 * E,որտեղ`PՋ-ն գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածում վաճառվող

բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/հազար խորանարդ մետր)՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,E-ն յուրաքանչյուր հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված մեկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքի մեծությունն է,

բ. սակագինը` ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր բնական գազի համար՝ սույն կետի 4-րդ ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված սակագնին հավասար, իսկ ամսական 10 հազար խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝

սույն կետի 4-րդ ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված բանաձևի համաձայն հաշվարկվող սակագնին հավասար, 3) գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող, վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող անձանց վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի`

յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման հետևյալ բանաձևը`PՎ =233,9 * E,որտեղ`PՎ-ն գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող, վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող, անձանց վաճառվող բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է

(դրամ/հազար խորանարդ մետր)՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,4) սույն կետի 1-3-րդ ենթակետերով չնախատեսված մյուս սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի՝ա. սակագինը՝ ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր բնական գազի համար՝ 143700 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման հետևյալ բանաձևը՝ ամսական 10 հազար խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար`P = 265,81 * E,որտեղ`P-ն սույն կետի 1-3-րդ ենթակետերով չնախատեսված մյուս սպառողներին վաճառվող՝ յուրաքանչյուր հաշվետու ամսում ամսական 10 հազար խորանարդ մետրը գերազանցող բնական գազի սակագինն

(դրամ/հազար խորանարդ մետր)՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։2. Ընդունել ի գիտություն, որ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների հաջորդ վերանայման ժամանակ սակագների հաշվարկներում հաշվի կառնվեն նաև սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից

ներկրված բնական գազի ստորին այրման ջերմության՝ փաստացի միջին կշռված և սույն որոշման 1-ին կետով հաստատված սակագների հաշվարկներում ներառված արժեքների տարբերությունների արդյունքում «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության մոտ առաջացած լրացուցիչ օգուտները կամ վնասները։

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2020 թվականի հունիսի 19-ի «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագները սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 25-ի N 333-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 221-Ն որոշումը։4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից յոթնօրյա ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան կամ երկամսյա ժամկետում՝

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, և դրա բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը կամ կատարումը։5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի ապրիլի 1-ից»։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Այսօրվանից գազի գինը կթանկանա.Սահմանվել են սպառողներին վաճառվող բնական գազի նոր սակագները
error: Content is protected !!