Ամուսինը ընտրության առաջ կանգնեցրեց կնոջը․ կամ ինքը, կամ շները.. կինը հիասքանչ ընտրություն կատարեց

meknabanir.com-ը գրում է. Ամուսինը ընտրության առաջ կանգնեցրեց կնոջը․ կամ ինքը, կամ շները, առ այսօր կինը չի զղջում իր ընտրության համար.. Շները մարդուց լա՞վ են: Դե, շատերի համար դա արդարացի հայտարարություն է: Նրանք բարի են, հավատարիմ, հուսալի և ամենակարևորը անկեղծ: Եթե ​​երբեմն ընտրություն կա տղամարդու և շան միջև, զարմանալի չէ, որ մարդկանց մեծ մասը չի հապաղում շներին ընտրել:

Նման բան տեղի ունեցավ նաև Լիզի կյանքում։ Մայքը, այն ժամանակ արդեն 53 տարեկան էր, Լիզը ավելի երիտասարդ էր, ընդամենը 49 տարեկան էր: Նրանք 25 տարի միասին էին։ Բայց մի օր Լիզը ստիպված եղավ ընտրություն կատարել և ընտրեց շներին։

Նրանք, ովքեր սիրում են կենդանիներին, ինչպես նա, կհասկանան, թե ինչու է նա դա արել: Ավելին, նրանք պատրաստակամ կհամաձայնվեն, որ Մայքը պարզապես այլ տարբերակ չի թողել կնոջը: Նրանց վերջին հանդիպումից անցել է 18 ամիս: Այս ընթացքում նա ոչ մի լուր չի ստացել ամուսնուց, ուստի գաղափար չունի, թե որտեղ է նա և ինչով է զբաղվում։ Բայց այս ընթացքում Լիզը ոչ մի րոպե չի զղջացել իր որոշման համար: Կինը պնդում է, որ եթե կրկին հնարավորություն ունենար ընտրել, առանց հապաղելու կընտրեր շներին։ «Մայքը սկսել էր հեռանալ ինձնից, և ամեն օր ավելի ու ավելի շատ: Նրա ամբողջ ժամանակը տրամադրում էր աշխատանքին, ընկերներին: Ինձ դուր չէր գալիս ամուսնուս կենդանության օրոք այրի դառնալու հեռանկարը և իմ կյանքում հայտնվեցին շները։ Երբ ես վատ էի զգում, նրանք ոչ մի վայրկյան իմ կողքից չէին հեռանում, իսկ ամուսինս չկար ու չկար։ Շներն ինձ ավելի հատարիմ էին, քան ամուսինս»:

Չնայած ամուսնու հեռանալուց հետո Լիզը թա ղվեց պարտքերի մեջ, նա մի կերպ է կարողանում մթերք գնել, դե ղորայք գնելու համար շարունակ պարտքով գումար է վերցնում հարևաններից, բայց չի զղջում։ Ոմանց համար նրա որոշումը տարօրինակ է, ոմանք նրան արդարացնում են, իսկ դու՞ք ինչ կասեք։

Նյութը հրապարակման պատրաստեց meknabanir.com

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ամուսինը ընտրության առաջ կանգնեցրեց կնոջը․ կամ ինքը, կամ շները.. կինը հիասքանչ ընտրություն կատարեց
error: Content is protected !!