Ամենազոր Աստված, ամենակարող Տեր աղաչում եմ անսասան և անպարտելի պահիր Քո ժողովրդին և հայոց աշխարհը

Մեր աղոթքը, օրհնությունը և զորակցությունն ենք բերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և ՀՀ իշխանություններին, մեր քաջարի հ րա մանատարներին ու զինվորներին, որ նախանձախնդիր ջանքեր են ներդնում հայրենի մեր երկրի ապահովությունն ու անվտանգությունը պահպանելու, Հայրենիքը պաշտպանելու, խաղաղությունը վերահաստատելու համար:

Աղոթք ենք բարձրացնում մար տերում և սահմանամերձ բնակավայրերում զո հված մեր ժողովրդի զավակների՝ զինվորների և խաղաղ բնակիչների հոգիների հանգստության և երկնային լուսեղեն օթևաններում բնակության համար՝ Մեր վշտակցությունը բերելով զո հվածների ընտանիքներին և հարազատներին: Աղոթում ենք վի րավորների շուտափույթ ապաքինման համար:


Աղոթք ենք վերառաքում առ Աստված աշխարհի և մեր հայրենիքի խաղաղության համար՝ հայցելով, որ մեր ժողովուրդը հավատքով և արի ոգով հաղթահարի նաև այս դժվարություններն ու մարտահրավերները` շարունակելով հզորացնել մեր հայրենիքը, շենացնել ազգային մեր կյանքը ի սփյուռս աշխարհի:

Թող Տիրոջ Ամենազոր Սուրբ Աջը ամենայն ժամ զո րակից ու պահապան լինի մեր ժողովրդին, հայրենյաց պաշտպան մեր խիզախ զինվորներին: Հավետ կեցցեն մեր քաջ զի նվորները, փառք ու պատիվ հայոց բանակին:

Ամենազոր Աստված և Թագավոր Հավիտենից անսասան և անպարտելի պահիր Քո ժողովրդին և հայոց աշխարհը:
Կյանքի աղբյուր, խաղաղության պարգևիչ և Քո ծառաների զորացուցիչ, խաղաղ կյանք պարգևիր հայրենի մեր երկրին
և զորացրու թշ նամիների դեմ պա տերազմում ի փառս Քո Սուրբ անվան:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ամենազոր Աստված, ամենակարող Տեր աղաչում եմ անսասան և անպարտելի պահիր Քո ժողովրդին և հայոց աշխարհը
error: Content is protected !!