Ամենաարագ պատրաստվող ու շատ համեղ թխվածքաբլիթների բաղադրատոմսը. հաստատ արժի փորձել

Այսօր առաջարկում ենք միասին պատրաստել այս շատ համեղ ու գեղեցիկ թխվածքաբլիթները։ Անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • 1 բաժակ շաքարավազ
  • 3 ձու
  • 0,5 թ/գ սոդա՝ քացախով կամ լիմոնի հյութով հանգցրած
  • 250 գ կարագ կամ մարգարին
  • 2,5-3 բաժակ ալյուր

Պատրաստման եղանակը

1. Կարագը կամ մարգարինը կտրատել և թողնել, որ փափկի։ Թասի մեջ հարել ձվերը շաքարավազի հետ, ավելացնել հանգած սոդան։ Կրկին հարել, ավելացնել կարագը և շարունակել հարել։ Կամաց–կամաց ավելացնել ալյուրը, քանի դեռ խմորը հարիչով հնարավոր է հարել։

2. Այնուհետև ավելացնում ենք մնացած ալյուրն ու շարունակում խառնել գդալով։ Երբ գդալով էլ արդեն դժվար է, ավելացնում ենք մնացած ալյուրը և շարունակում հունցել ձեռքերով։

3. Խմորը չպետք է էլաստիկ լինի։ Այն փափուկ է մնում, բայց ձեռքերին չպետք է կպչի։ Պատրաստի խմորը ծածկեք սննդային թաղանթով և դրեք սառնարանը։ Միացնում ենք ջեռոցը 200 աստիճանի տակ։ Միացնում ենք մսաղացը։ Սառած խմորը հանում ենք սառնարանից և կտրում ենք մոտ մեկ չորրորդը, մնացածը կրկին դնում ենք սառնարանը։

4. Խմորն անց ենք կացնում մսաղացով։ Երբ խմորը սկսում է դուրս գալ, սպասում ենք, որ այն մոտ 5-7 սմ դուրս գա, ձեռքով բարձրացնում ենք թեթև և դանակով կտրում։ Շարում ենք ձեռոցի տապակի մեջ, որի վրա նախօրոք յուղաթուղթ ենք փռում։

5. Երբ մսաղացի խմորը վերջանում է, սառնարանից կրկին ավելացնում ենք և շարունակում։ Թխում ենք 35-40 րոպե։ Սառչելուց հետո կարելի է վրան շաքարի փոշի ցանել։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ամենաարագ պատրաստվող ու շատ համեղ թխվածքաբլիթների բաղադրատոմսը. հաստատ արժի փորձել
error: Content is protected !!