Ադրբեջանը պատրաստ է այսօր դադարեցնել ռազմական գործողությունները, եթե Հայաստանը դադարեցնի կրակը. Ալիև

Ռիա․ռու-ն գրում է, որ ֆրանսիական Figaro թերթին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասել է․ Բաքուն պատրաստ է դադարեցնել ռա զմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, եթե հայկական կողմը դադարեցնի կ րակը։ «Մենք պատրաստ ենք այսօր դադարեցնել։ Ես այդ մասին ասել եմ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում բանակցությունների ընթացքում։

Ընդամենը անհրաժեշտ է, որ Հայաստանը դադարեցնի կ ր ակը։ Իսկ հետո դիվանագետները պետք է աշխատեն»,- ասել է Ալիևը և պարզաբանել, որ Հայաստանը պետք է ճանաչի հա կա մարտության կարգավորման սկզբունքները, որոնք սահմանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակը՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան։

Ադրբեջանը, ըստ այդ երկրի նախագահի, արդեն ընդունել է դրանք։ «Դրանից հետո կվերադառնանք բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Ալիևը։

Նա մեղադրել է Նիկոլ Փաշինյանին «խաղաղ գործընթացը քանդելու» համար։ «Կարծում եմ ՝ եկել է քաղաքական կարգավորման հասնելու ժամանակը», – ասել Ալևը ՝ նշելով, որ ստատուս քվոն և շփման հին գիծն այլևս գոյություն չունեն, ի հայտ է եկել նոր իրողություն:

Աղբյուր

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ադրբեջանը պատրաստ է այսօր դադարեցնել ռազմական գործողությունները, եթե Հայաստանը դադարեցնի կրակը. Ալիև
error: Content is protected !!